Հասարակական08:14, 22 Հունիս 2015
Կարսում համատեղ ցուցադրվել են հայ և թուրք խոհանոցի ավանդույթները՝ գյումրեցի կանանց մասնակցությամբ

«Գործարարության և զարգացման կովկասյան ցանց»-ի (GBDN) և Կարսի քաղաքային և մշակութային հետազոտական ընկերության (KAŞKA) նախաձեռնությամբ իրականացվող «Միասին քի՞չ աղուհաց ենք կերել» նախագծի շրջանակներում Գյումրի և Կարս քաղաքների բնակիչները Կարսում համատեղ ընթրիք – միջոցառում են կազմակերպել:
Թուրքական «yeniasya.com.tr» լրատվակայքի համաձայն՝ գյումրեցի և կարսեցի կանայք իրենց խոհանոցների բազմազանությունն ու հարստությունն են ցուցադրել համատեղ կազմակերպված ընթրիքին, որի նպատակն է եղել նպաստել սահմանի երկու կողմերում գտնվող հարևան երկու քաղաքների բնակիչների միջև հարաբերությունների մտերմացմանն ու ընդհանուր առմամբ, ներդրում ունենալ հայ-թուրքական կարգավորման գործընթացում:
Կազմակերպիչները, ընդգծելով, որ հայ և թուրք ժողովուրդներն ունեն ընդհանուր մշակութային ժառանգություն, ցանկություն ունեն նմանատիպ միջոցառումների միջոցով հաղորդակցական կամուրջ կառուցել միմյանց այդքան մոտ, բայց միաժամանակ այդքան հեռու մշակույթների և ազգերի միջև:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած GBDN միության նախագահ և նախագծի կոորդինատոր Իհսան Քարայազըն ընդգծել է, որ իրենք հյուրընկալվել են Կարսի և Գյումրիի մի շարք գյուղերում, ծանոթացել են տեղական յուրահատուկ խոհանոցային ավանդույթներին, գրի են առել ընթրիքի սեղանի շուրջ պատմվող ընտանեկան պատմություններն ու զրույցները և այժմ այդ ամենը պատրաստվում են վերածել գրքի և վավերագարկան ֆիլմի:
Իսկ նախագծի հայաստանցի համակար Արտուշ Մկրտչյանը ընդգծել է, որ ուրախալի է այն փաստը, որ երկու ազգերը ներկայացնող այդչափ մեծ թվով մարդիկ կարողացել են միավորվել համերաշխ սեղանի շուրջ և շեշտել է, որ պետք է հիմնվել ընդհանուր կողմերի և ընդհանուր արժեքների վրա՝ համերաշխության ու խաղաղության հասնելու համար:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Թուրքիայում ԱՄՆ –ի դեսպանատան մշակութային գծով մասնագետ Կատերինա Վան Դե Վեյտը, որը նշել է, որ շատ տպավորված է այս նախագծով և ավելացրել. «Այստեղ ազգերի միջև կարծեք թե սահմաններ չկան: Դա շատ տպավորիչ է: ԱՄՆ-ի անունից մենք շատ ենք ցանկանում, որ Թուրքիան իր բոլոր հարևանների, և հատկապես՝ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:53, 18 հուլ
Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է
2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |