Տարածաշրջան11:56, 22 Հունիս 2015
Թուրքիայում վերակառուցվում է Կիլիկյան Հայաստանի եկեղեցիներից մեկը

Թուրքիայում վերակառուցվում են Կիլիկյան Հայաստանի տարածքում՝ Ադանայում գտնվող Սև եկեղեցին (Kara Kilise) և Ֆեքե ամրոցը: Թուրքական «Milliyet» պարբերականի վկայությամբ՝ վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտված են:
Ադանայի Սյուլեմիշլի շրջանի թաղամասի թաղապետ Հասան Գեզերը տեղեկացրել է, որ վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: Գեզերը նշել է, որ վերջին շրջանում տեղացի և օտարազգի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում դեպի եկեղեցի և ամրոց: Նա կարծիքով զբոսաշրջիկների թիվը կաճի, եթե հյուրընկալելու համար համապատասխան կառույցներ լինեն:
Ամրոցի վերկանգնողական աշխատանքներով զբաղվող հնագետ Ադեմ Յըլդըզն ընդգծում է, որ 1000 –ականներին կառուցված ամրոցը գտնվել է Փոքր Հայաստանի կամ Կիլիկյան Հայաստանի տարածքում:
«Ամրոցի հարևանությամբ վերականգնվում է նաև Սև եկեղեցին, որը կապված է եղել տարածքում գտնվող 14 այլ եկեղեցիների հետ: Վերականգնվում են նաև մի քանի այլ ամրոցներ, որոնք Ֆեքե ամրոցի հետ ընդհանուր շղթա են կազմում և այդ շղթայում Ֆեքե ամրոցի դերը շատ մեծ է: Այս ամրոցը շատ տպավորիչ է իր պատմությամբ և գեղեցկությամբ: Այն կառուցված է անհավատալի և յուրահատուկ ճարտարապետական հնարքներով՝ շատ հետաքրքիր ձևով վերամշակված քարերից»,- նշել է հնագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |