Իրավական10:35, 18 Հունիս 2015
Թուրքական դատարանը Հայկո Ջեփքինին վիրավորած թուրք երգչին մեղավոր է ճանաչել

Թուրքիայում հայտնի ռոք երաժիշտ ազգությամբ հայ Հայկո Ջեփքինը հաղթել է թուրք երգիչ Դավութ Գյուլօղլու նկատմամբ դատը:
5 տարի առաջ Դավութ Գյուլօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ Ջեփքինի հասցեին անհարգալից արտահայտություններ էր արել՝ ասելով. «Կարծես սարսափ ֆիլմից դուրս եկած կապիկ լինի»:
Ջեփքինը Գյուլօղլուի վիրավորական արտահայտությունների համար հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 50 հազարի լիրայի չափով փոխհատուցում վճարել:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դատարանը երեկ կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել մասնակի բավարարել Ջեփքինի հայցը՝ Գյուլօղլուից պահանջելով 15 հազար լիրա վճարել:
Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |