Հասարակական07:57, 18 Հունիս 2015
Թուրք պատմաբանը հեծանվով Վանից Երևան կուղրևորվի

Ստամբուլի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Մուստաֆա Իշչիլերը որոշել է պատմագիտական ուսումնասիրությունների նպատակով Վանից հեծանվով կուղևորվի Երևան: Թուրքական «Birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Իշչիլերը ցանկանում է գրի առնել այդ շրջաններում ապրող մարդկանց հիշողություններն ու պատմությունները:
Մուստաֆա Իշչիլերը տեսողական խնդիրներ ունի, բայց որոշել է ամեն գնով հաղթահարել դժվարությունները և կատարել իր որոշումը: Հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողը ժամանակին Ստամբուլում գիշերները հեծանվով ուտելիք է բաժանել Ստամբուլի փողոցներում դեգերող անտուններին: Այժմ նա նպատակ ունի մագիստրատուրայի ավարտական աշխատանքի համար իսլամացված հայերի, ցեղասպանության և եզդիների վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններ կատարել:
Նրա ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 12-ին և կտևի 3 շաբաթ: Երթուղու մեջ ներառված է Աղթամար կղզին, հին հայկական գյուղերը, Արարատը, Բայազետը, Իգդիրը, Թուզլաջան, Արալըքը, Ահորան, Կարսը, Դիգորը, Օջաքլըն, Անին, Մորի եկեղեցին, այնուհետև Վրաստանը և Հայաստանը:
Իշչիլերի «birgun» լրատվական կայքին հայտնել է, որ ստացել է Բողազիչի համալսարանի դեկանատի և դասախոսների աջակցությունը: Նա նշել է, որ ճանապարհորդության ընթացքում մենակ չի լինելու: «Այս բնագավառում ուսումնասիրություներ իրականացնող մարդկանց հետ միասին եմ լինեու: Ստամբուլից 6 հոգանոց մի խմբի հետ ճանապարհ կընկնեք, Դիարբեքիրում մեզ կմիանա հայերի 6 հոգանոց խումբը»,- հայնտել է Իշչիլերը՝ նշելով, որ ամեն գյուղում գրանցելու են մարդկանց հիշողությունները, պատմությունները:
Նա հայտնել է, որ ուղևորության ընթացքում նաև փաստագրական ֆիլմ կնկարահանվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |