Տարածաշրջան06:32, 16 Հունիս 2015
Սիրիայի ընդդիմադիր ուժերն օգտագործում են թուրքական արտադրության փամփուշտներ (տեսանյութ)

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ընդդիմադիր ծայրահեղականներն օգտագործում են թուրքական արտադրության փամփուշտներ:
Թուրքական «Cumhuriyet» պարբերականը, հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ծայրահեղականները ինչպես են կառավարության զորքերի վրա կրակ բացում Թուրքիայի «Քիմիական և մեքենաշինական արդյուանբերության ընկերության» (MKEK) արտադրության փամփուշտներով: Տեսանյութում նկատվում է փամփուշտների տուփը, որի վրա թուրքերենով մակնշված է «100 adet, 12.7 mm» (100 հատ 12.7մմ):
Հիշեցնենք նաև, որ ոչ վաղ անցյալում նույն «Cumhuriyet» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հրապարակել էր ևս մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT-ՄԻԹ) բեռնատարները զինամթերք տեղափոխում Սիրիա: Այդ տեսանյութի հրապարակման համար Դյունդարն արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ քննադատությանը: Վերջինս անգամ խոստացել էր քրեական գործ հարուցել նրա դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |