• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 21:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:56, 16 Հունիս 2015

«Արմեն» ճամբարի դիմադրության մասնակիցներ. «Ճամբարը հետ ենք վերցնելու, այլապես այստեղից դուրս չենք գա»

«Արմեն» ճամբարի դիմադրության մասնակիցներ. «Ճամբարը հետ ենք վերցնելու, այլապես այստեղից դուրս չենք գա»

Արդեն 42 օր է, ինչ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի կիսաքանդ «Արմեն» ճամբարում տասնյակ հայ երիտասարդներ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն` պահանջելով անարդարացիորեն խլված ճամբարը վերադարձնել հայկական համայնքին:

Անարադարությունը դատապարտող, պայքարի ու համերաշխության կոչերով, պաստառներով ու գրություններով ողողված ճամբարի պատերից ներս լսվում է հայկական ժողովրդական երաժշտություն, պատրաստվում ավանդական տոլմա, անցկացվում տարատեսակ միջոցառումներ: 

«Ermenihaber.am»-ը զրուցեց ճամբարի պահպանմանը միտված դիմադրությանը մասնակիցներից մի քանիսի հետ, փորձելով պարզել 16-18-ամյա երիտասարդների` պայքարին մասնակցելու խիզախության աղբյուրը, վախերն ու սպասելիքները:

«Այս ճամբարը մեր տունն է: Այն կառուցվել է մեր տարիքի և մեզանից փոքր երեխաների ձեռքով: Զգացմունքային կապ կա այստեղի հետ: Երեխաների քրտինք է թափվել այստեղ, որբ երեխաների: Ցեղասպանության շարունակությունն է սա: Դրա համար էլ այսօր մենք այստեղ ենք» -ասում է 18-ամյա Արթուր Քալքը:  Նրա կարծիքով, եթե  նույնիսկ ճամբարը որպես «նվիրատվության» հանձնվի հայ համայնքին, մեկ է, դա կհամարվի պայքարի արդյունքն ու հաղթանակ, քանի որ կարևորը ոչ թե երևույթի ձևակերպման հարցն  է (նվիրատվություն) , այլ վերադարձնելու գործողությունը:

«Ու՞մ ճամբարն եք, ու՞մ նվիրաբերում»:

Իսկ Ստամբուլի կենտրոնական դպրոցի սան, 16-ամյա Արատ Յըլդըրըմը նշում է, որ ինքն առհասարակ պայքարում է մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների դեմ:

«Այսօր մեզ հետ է դա տեղի ունենում, վաղը մեկ ուրիշի հետ կլինի: Այն, ինչ տեղի է ունենում ճամբարի հետ, անարդարություն է: Ես եկել եմ պայքարելու այդ անարդարության դեմ: Բնականաբար, հայ լինելս էլ նշանակություն ունի, բայց դա չի նշանակում, որ չեմ պայքարի, եթե մեկ ուրիշ ազգի հետ նման բան լինի:

«2007 թվականից ի վեր մենք գալիս են այս ճամբար: Մենք էլ ունենք անցյալ այստեղի հետ կապված: Կարծես իմ տունն է, դրա համար եմ հիմա ես այստեղ»,- ասում է 16-ամյա Շիրակ Քահմեսչյանը:

Երիտասարդները նշում են, որ չնայած ճամբարի դիմադրությանը մասնակցելը անվտանգ չէ, նախ շենքն է վթարային, բացի այդ ոստիկանությունը ցանկացած պահի կարող է ներխուժել ու բռնություն գործադրել, բայց դա իրենց չի վախեցնում և իրենք պատրաստ են պայքարել մինչև վերջ:

«Որոշ ընկերներիս ընտանիքները չեն թողնում, որ գան, որովհետև վտանգավոր տեղ է` անկախ ամեն ինչից: Սակայն մարդկանց խիզախությունն արթնացնել է պետք: Ինչքան էլ ընտանիքները չթողնեն, մի կերպ կարող են փախչել գալ: Այն մարդիկ, ովքեր այսօր այստեղ չեն կարողանում գալ, վաղը, մյուս օրը եթե մեզ մի բան լինի, էլի ոտքի չեն կանգնելու», -ասում է Արթուրը:

Իսկ Արետը նկատում  է, որ այս դիմադրությանը պայքարելու պատճառով որոշ ազգայնամոլ ընկերներ հետ խնդիրներ է ունենում, վիճաբանություններ մեջ ընկնում: Բայց ունի նաև շատ այլ ընկերներ, որոնք աջակցում են իրեն, իսկ հարկ եղած դեպքում կմիանան պայքարին:

«Ermenihaber.am»-ի այն հարցին, թե ինչ սպասումներ ունեն խնդրի լուծման հարցում, բոլորը միաձայն պատասխանում են. «Ճամբարը հետ ենք վերցնելու, այլապես այստեղից դուրս չենք գա»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}