Հասարակական07:14, 15 Հունիս 2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր. «Մայրս կարող է և հայ լինել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ձախակենտրոնա քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Քեմալ Քըլըչդարօղլուն հանրահավաք հրավիրելու նպատակով Ադանա մեկնելիս ինքնաթիռում հարցազրույց է տվել թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Մեհվեշ Էվինին:
Ընդդիմադիր կուսակցապետն ուշագրավ հայտարարություն է արել Էվինի հետ զրույցում: Վերջինս հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քըլըչդարօղլուին ուղղված այն մեղադրանքները, թե վերջինս «ոչ մի սրբություն չունի», իսկ նրա «մայրն էլ հայ է»:
Ի պատասխան՝ Քըլըչդարօղլուն ասել է. «Ինչ ուզում են՝ կարող են խոսել: Ինչեր ասեք, որ չեն ասել՝ սկսած նրանից, թե մայրս հայ է… Ճիշտն ասած` իմ ընտանիքի ինքնությունը փորփրելը դեմ է մարդու իրավունքներին: Մայրս կարող է և հայ լինել, հետո ի՞նչ: Ես մորս սիրում եմ, Աստված նրա հոգին լուսավորի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |