Տարածաշրջան09:09, 13 Հունիս 2015
Բաքվում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցած Թուրքիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haber10» լրատվամիջոցը, մայիսի 13-ին Էրդողանը ժամանելով Բաքու նախ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված ընթրիքին, որին ներկա են եղել նաև Ադրբեջան ժամանած տարբեր երկրների նախագահներ, որոնց թվում է և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Մեկուկես ժամ տևած Պուտին-Էրդողան առանձնազրույցի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Նախատեսվում էր, որը կողմերը պիտի քննարկեին ռուս-թուրքական էներգետիկ նախագծերը, ապա անդրադառնալու էին Սիրիայի հակամարտության և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խնդիրներին:
Նշվում է նաև, որ նախապես Էրդողանի այցը Բաքու պետք է լիներ մեկօրյա, սակայն Պուտինի հետ հանդիպման պատճառով այցը երկարացվել է:
Նշվում է միայն, որ երբ Պուտինը և Էրդողանը լուսանկարվում էին միասին Թուրքիայի նախագահը նկատել է տվել, որ Եվրամիության անդամ ոչ մի երկրի ղեկավար չի եկել Բաքու` ներկա լինելու առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ռուսաստանի նախագահն ի պատասխան ասել է. «Թուրքիան, որպես Եվրամիության անդամության թեկնածու, ներկայացնում է ամբողջ Եվրամիությունը»:
Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են այն իրողությունը, որ Բաքվում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումն առաջին էր այն բանից հետո, երբ Պուտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հնչեցրել էր ցեղասպանություն եզրաբառը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |