• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային14:07, 10 Հունիս 2015

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչը թուրքական նախագծում կիսվել է իր փորձով

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչը թուրքական նախագծում կիսվել է իր  փորձով

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել է թուրքական «Zaman» թերթի կողմից անցկացվող «Artı 1T Gazete Tasarım Günleri» նախագծին: Նախագծի շրջանակներում Թուրքիայի և այլ երկրների 400 երիտասարդներ վարպետության դասեր են ստանում հայտնի ու նշանավոր լուսանկարիչներից ու լրագրողներից:

Գյուլերն իր խոսքի սկզբում ներկաներին բացատրել է ֆոտոնկարչի ու ֆոտոլրագրողի աշխատանքների նրբությունները:

«Ես ֆոտոլրագրող էլ եմ: Տարիներս նվիրել եմ այս գործին: Ֆոտոնկարիչը լուսանկարում է այն, ինչ տեսնում է: Նա կարող է իր նկարածը պահել իբրև հուշ, կարող է նվիրել իր բարեկամին: Սակայն ֆոտոլրագրողը իր ժամանակների դեպքերը փոխանցում է գալիք դարերին»,- ասել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչը:

Գյուլերը նշել է, որ ֆոտոլրագրողները պատասխանատվություն են կրում նաև արխիվների համար: «Եթե մենք դա չանենք, հապա ո՞վ պիտի անի, արխիվները ո՞վ պիտի լցնի»,- ավելացրել է Գյուլերը:

Գյուլերը խոսել է նաև թվային լուսանկարչության մասին` նկատելով, որ այդ գործն անհամեմատ ավելի արագընթաց է:

«Թվային լուսանկարներ անող թղթակցի գործը շատ է արագացել: 11 անգամ մասնակցել եմ Կաննի միջազգային կինոփառատոնին: Այնտեղից շատ հայտնիների լուսանկարներ էի ուղարկում, բայց տեքստերի պատասխանատուն այն ժամանակ ուղարկածս բոլոր արտիստներին չէ, որ ճանաչում էր: Ես նստում էի ու բոլոր նկարների տակ գրում, այնուհետև դրանք դնում էի ծրարի մեջ ու փոստով ուղարկում: Դա մեզ շատ նեղություն էր տալիս (ժամանակի առումով)»,- պատմել է Գյուլերը:

Գյուլերն հանրահայտ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}