Մշակութային07:32, 10 Հունիս 2015
Դիարբեքիրում մեկնարկում են հայ անվանի երաժիշտ Արամ Տիգրանի արվեստի օրերը

Այսօր` հունիսի 10-ին` Թուրքիայի Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքում մեկնարկում են հայազգի անվանի երաժիշտ, ուդի վարպետ Արամ Տիգրանի անվան արվեստի օրերը: Նման նախաձեռնություն` ի հիշատակ Արամ Տիգրանի, արդեն 4-րդ անգամ է կյանքի կոչվում Դիարբեքիրում:
Արամ Տիգրանի պապերը Հայոց ցեղասպանության տարիներին Դիարբեքիրից արտագաղթել են Սիրիա և վերաբնակվել Ալ-Քամիշլի քաղաքում: Անվանի երաժիշտը երգել է հայերեն, քրդերեն, արաբերեն, ասորերեն և հունարեն լեզուներով:
Թուրքիայուն հրատարակվող հայկական «Ակօս» թերթի տեղեկացմամբ` Արամ Տիգրանի անվան Դիարբեքիրի քաղաքային կոնսերվատորիայի կողմից իրականացվող միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ ու կբեմադրվեն ներկայացումներ: Այս տարվա միջոցառումների հատուկ հյուրը ծնունդով դերսիմցի երաժիշտ Միքաիլ Ասլանն է:
Այսօր մեկնարկող արվեստի օրերը կշարունակվեն մինչև հունիսի 13-ը ներառյալ:
Արամ Տիգրան, (Արամ Մելիքյան 1934 – 2009), ժամանակակից հայազգի երգիչ և երաժիշտ։ Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի բնակավայրում։ Ընտանիքը Քամիշլի է գաղթել ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքից: Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը:
Արամ Տիգրանը եղել է «Քուրդստանի բանվորական կուսակցության» ցմահ առաջնորդ, այժմ՝Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և վստահելի մարդկանցից մեկը:
Մահացել է Աթենքում 2009թ. օգոստոսի 8-ին: Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում: Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական հուղարկավորությունը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |