Հասարակական07:50, 09 Հունիս 2015
Ստամբուլ. հետընտրական տրամադրություններ

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլում տիրում է տոնական տրամադրություն: Տոնի պատճառն այն է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), ով Ստամբուլում համեմատաբար քիչ աջակիցներ ունի, նախատեսվածից քիչ ձայներ է ստացել:
Ի դեպ, «քիչ» ասվածը իրենից ներկայացնում է 40%: Այլ երկրի դեպքում գուցե այս «քիչը» տարօրինակ թվա, բայց Թուքրիայի դեպքում սա իսկապես քիչ է, քանի որ ԱԶԿ-ն տարիներ շարունակ միանձնյա է ստանձնել երկրի կառավարման ղեկը: Կոալիցիայի մասին խոսք անգամ չի եղել: Տոնի մեկ այլ պատրվակ է նաև ազգային փոքրամասնությունների ֆավորիտ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)՝ 10 տոկոսանոց շեմի հաղթահարումը:
Եթե թվերով խոսենք, ապա Թուրքիայի նոր խորհրդարանում ԱԶԿ-ն (AKP) կունենա 258 պատգամավոր, ԺՀԿ-ն (CHP)` 130, ԱՇԿ-ն (MHP)` 80, իսկ ԺԴԿ-ն (HDP)` 80 պատգամավոր:
Ստամբուլում, որտեղ ԱԶԿ-ն ամենաշատ ձայներն է կորցրել, հասարակության մեջ տիրող տրամադրություններից կարելի է ասել, որ ընտրությունների արդյունքներից գրեթե բոլորը գոհ են: Ի դեպ, ընտրության արդյունքներից գոհ ընտրողների մեջ հիմնականում հանդիպում է երկու տեսակի արձագանք:
Նրանց մի խումբը տոնում Էրդողանի իշխանության թուլացումը, իսկ մյուս խումբը ԺՀԿ-ի հաղթանակը: Ընտրողների մի ստվար զանգված քվեարկել է ԺՀԿ-ի օգտին զուտ ԱԶԿ-ին վնաս հասցնելու համար:
էրդողանի կուսակցության պարտությունը լայնորեն քննարկվում է նաև սոցցանցերում: Թուրք օգտատերերն անում են այսպիսի գրառումներ`
«ԱԶԿ-ի վերջն եկավ»,
«Ազատվեցինք ԱԶԿ-ի լծից»,
«Պարտվեց ոչ թե ԱԶԿ-ն, այլ չարությունը, օտարացումը, նվաստացումը, անարդարությունը, վախն ու ճնշումը» :
Տարածվում են նաև մեծ թվով ծաղրանկարներ, որոնցից է օրինակ ներքոբերյալը`
Հետաքրքիր է նաև ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո թուրքական առաջատար թերթերի շապիկների բովանդակությունը:
Այսպես օրինակ՝
Hurriyet` «Շեմը քանդվեց»
HaberTurk` «Նոր ժամանակշրջան բոլորի համար, շեմը քանդվեց»
Cumhuriyet` «Ահա քեզ նոր Թուրքիա»
Zaman՝ «Ազգն ասաց` բավական է»
Sabah՝ «Քվեատուփ՝ առանց իշխանության»
Taraf ՝ «Էրդողանի պալատը փլվեց»
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, վերջին 13 տարվա մեջ այս ընտրությունները, դրանց արդյունքները և հետընտրական մթնոլորտն արմատականորեն տարբերվում են նախորդներից.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |