Տարածաշրջան09:14, 09 Հունիս 2015
Թուրքիայի խորհրդարանում կանանց թիվը 76-ից հասել է 96-ի, որոնցից մեկն ազգությամբ հայ է

Թուրքիայում տեղի ունեցած խոհրդարանական ընտրությունների արդյունքում ավելացել է կին պատգամավորների թիվը Թուրքիայիազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM): Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet»-ը, ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատ կունենա իգական սեռի 96 ներկայկացուցիչ` տարբերություն նախորդ 76-ի: Նրանցից մեկը` ժողովրդահանրապետականների կողմից առաջադրված տկն Սելինա Օզուզուն Դողանն է, ով հայկական ծագում ունի:
Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կլինի 41 կին պատգամավորներով, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) կունենա 31 կին պատգամավոր, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-AKP)` 20, իսկ «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP)` 4 կին պատգամավոր:
Ընտրությունները նաև նշանավորվել են, նրանով, որ բացի ազգությամբ հայ պատգամավորներ Գարո Պայլանից, Սելինե Դողանից և Մարգար Եսայանից, Թուրքիայի խորհրդարանում կլինեն նաև ազգությամբ եզդի և ասորի պատգամավորներ: Վերջիններս պատգամավորի թեկնածու էին առաջադրվել ԺԴԿ-ի կողմից:
Իշխող կուսակցությունից ընտրված 27-ամյա Ֆաթմա Գյուլերը դարձել է Թուրքիայի խորհրդարանի ամենաերիտասարդ կին պագամավորը: Նա միևնույն ժամանակ սովորում է Թուրքիայի Ստամբուլի համալսարանի պատմության ֆակուլտետում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |