Տնտեսական08:25, 09 Հունիս 2015
HSBC բանկը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում

HSBC բանկը, որը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բանկերից մեկը, որոշել է դադարեցնել ծառայությունների մատուցումը Թուրքիայում և վաճառքի է հանել այդ երկրի մասնաճյուղը:
Բանկի Թուրքիայի մասնաճյուղի ղեկավարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ծառայությունների մատուցումը կշարունակվի մինչև վաճառքի իրականացումը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` 2014 թվականի դրությամբ HSBC բանկը Թուրքիայում ծառայություն էր մատուցում մասնաճյուղային 298 գրասենյակներով:
Բանկը, որի կենտրոնը գտնվում է Լոնդոնում, ծառայություն է մատուցում աշխարհի 73 երկրներում ավելի քան 6.100 գրասենյակների միջոցով:
Բանկի այս քայլը պայմանավորված է ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ, որն հարկավոր է ֆինանսական կայունությունը պահպանելու համար:
Նշվում է նաև, որ HSBC Turkiye-ով հետաքրքրված է չինական ICBC բանկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |