Տարածաշրջան11:01, 08 Հունիս 2015
Թուրքիայի փոխվարչապետ. «Վարչապետը կձևավորի բոլորին գոհացնող կոալիցիոն կառավարություն»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը հայատարարել է, որ հավանական չէ արտահերթ ընտրությունների անցկացումը և ակնարկել է կոալիցիոն կառավարության ձևավորման մասին:
Քուրթուլուշը, ով ընտրությունների արդյունքները քննարկելու համար իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին գնալիս է եղել ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակ, շենք մուտքի մոտ լրագրողներին ասել է հետևյալը.
«Այս պայմաններում կոալիցիոն կառավարություն կձևավորվի: Վարչապետը կձևավորի բոլորին գոհացնող կառավարություն: Թուրքիան ավարտել է ժողովրդավարացման բարեփոխման գործընթացը: Այժմ նոր սահմանադրության կարիք կա»:
ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքի մոտ լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել նաև Թուրքիայի մյուս փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:
Աքդողանը ընտրողներին շնորհակալություն է հայտնել ԱԶԿ-ին ամենաշատ քվեները տալու համար և ուշագրավ հայտարարություն արել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վերաբերյալ. «Այսուհետև ԺԴԿ-ն հաշտեցման գործընթացի (թուրք-քրդական) մասին միայն ֆիլմ կարող է նկարահանել: Այսինքն մեղր-մեղր ասելով բերանը չի քաղցրանում, ինչպես նաև միայն խաղաղություն ասելով ոչին չի լինում: Քանի որ 13 տոկոս ձայն են ստացել, ուրեմն թող Քանդիլին կոչ անեն, PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցությանը) ստիպեն վայր դնել զենքերը:
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն էլ, նկատի ունենալով այս ընտրություններին ԱԶԿ-ի քվեների նվազումը, ասել է, որ մնացած բոլոր կուսակցությունների նման իրենք ևս ընտրությունների միջոցով ստացել են ժողովրդի ուղերձները և դրանք հաշվի են առնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։

Թուրքիայի Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ ուժգին անտառային հրդեհներ են:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։
Գնման գործարքի արժեքը կազմում է 5․6 միլիարդ դոլար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |