Տարածաշրջան08:14, 08 Հունիս 2015
Քրդամետ կուսակցությունը կոալիցա չի կազմի Թուրքիայի իշխանական կուսակցության հետ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) հետ ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմի:
Այս մասին, ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի, Դեմիրթաշը հայտնել է կուսակության ստամբուլյան գրասենյակում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը բոլորովին ժողովրդավարական պայմաններում չի անցել, բայց Թուրքիայի աղքատ և աշխատավոր զանգվածը հրաշալի հաղթանակ է տարել իշխող կուսակցության նկատմամաբ, որն օգտագործում էր իր բոլոր վարչական ռեսուրսները:
Դեմիրթաշն ընդգծել է, որ այս հաղթանակը Թուրքիայի բոլոր թուրքերի, քրդերի, բոլոր ազգային փոքրամասնությունների, բոլոր ճնշվածների, ընդհանուր առմամբ բոլոր ձախերի, և հատկապես բոլոր կանանց համատեղ հաղթանակն է:
«Մենք տեր ենք բոլոր այն խոստումներին, որ տվել ենք հարթակներում և հրապարակներում: ԺԴԿ-ն արդեն իրապես Թուրքիայի կուսակցությունն է: Թուրքիան ԺԴԿ-ն է, ԺԴԿ-ն՝ Թուրքիա: Թուրքիայում նախագահական համակարգի, դիկտատորության թեման այլևս փակված է: Թուրքիան անդունդի եզրից ետ շրջվեց:
Այս հաղթանակը միայն ԺԴԿ-ինը չէ, ողջ Թուրքիայինն է: Հաջորդ շրջանում պայքարելու ենք միանձնյա իշխանության գալու համար»,- տեղեկացրել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |