Տնտեսական10:57, 08 Հունիս 2015
Թուրքիայում դեռ որոշ ժամանակ կշարունակվեն տնտեսական տատանումները

Japon Credit Rating (JCR) Eurasia վարկանիշային գործակալության տնօրեն Օրհան Օքմենը Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանդես է եկել առաջիկայում սպասվող հնարավոր ֆիանսատնտեսական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններով:
Թուրքական «Hürriyet» պարբերականի համաձայն՝ Օքմենը նշել է, որ թեև խորը ֆինանսական ճգնաժամերը Թուրքիային չեն սպառնում, այնուամենայնիվ, նախընտրական շրջանում կուտակված խնդիրների պատճառով երկրում դեռ որոշ ժամանակ կշարունակվեն տնտեսական տատանումները:
«Ընտրությունները հնարավորություն են ստեղծել Թուրքիայի ներքին համերաշխության և հասարակական փոխըմբռնման ստեղծման ու մեծացող քաղաքական լարվածության վերացման համար: Մեծ սխալ կլինի համարել, թե ընդդիմության հետ հաշվի նստող կոալիցիայի ստեղծումը կարող է անկայունություն առաջացնել ֆինանսական դաշտում: Թուրքիան նախաձեռնող, հմուտ և ճգնաժամների հարցում բավական փորձառու ներդրողներ ունեցող մի երկիր է, ինչը նոր ձևավորվող կառավարության ամենակարևոր օգնականն և երաշխիքը կլինի»:
Ըստ Օքմենի՝ առաջիկայում դեռ որոշ ժամանակ սպասվող քաղաքական և տնտեսական տատանումների առաջացրած բացասական հետևանքները հնարվորինս կանխարգելելու համար անհրաժեշտ է չուշացնել նոր կառավարության ձևավորումը, իսկ Թուրքիայի կենտրոնական բանկը պետք է ամեն կերպ փորձի պահպանել միջազգային ասպարեզում իր ձեռք բերած դրական դիրքն ու անկախությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |