Տարածաշրջան07:43, 08 Հունիս 2015
Գորշ գայլերի քաղաքական թև «MHP» կուսակցությունը կոալիցիա չի կազմի Էրդողանի կուսակցության հետ

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հավաքելով ընդամենը 40.7 տոկոս ձայն, զրկվել է միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորությունից:
Նախնական արդյունքների հրապարակումից հետո թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր կոլաիցիայի հնարավոր տարբերակների մասին, որոնց թվում քննարկվում է նաև ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) հետ համատեղ կառավություն կազմելու տարբերակը:
Սակայն, այսօր գորշ գայլերի քաղաքական թևը համարվող ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին բացառել է ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Բահչելին կոալիցիայի համար ԱԶԿ-ին հարմար 2 տարբերակ է մատնանշել՝ ընդգծելով, որ երկիրը դեպի անկայունություն չտանելու, տնտեսական դժվարությունների առաջ չկանգնեցնելու համար անհրաժեշտ է համատեղ կառավարություն կազմել: Ըստ առաջին տարբերակի՝ ԱԶԿ-ն կարող է համագործակցել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDPO) հետ, քանի որ երկուսն էլ քրդական հարցի լուծման կողմնակիցներն ու բանակցողներն են: Երկրորդ տարբերակը համագործակցությունն է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP), ԱԶԿ-ի և ԺԴԿ-ի միջև: Բահչելիի բնորոշմամբ այս երեք քաղաքական ուժերին էլ «առաջադիմականներ» են:
Բահչելիի խոսքերով խնդրի նման լուծման դեպքում իր կուսակցությունը մեծ պատվով կստանձնի գլխավոր ընդդիմադիր ուժի պարտականությունը: Կոալիցիա չկազմելու պարագայում Բահչելին շեշտել է արտահերթ ընտրություններ անցկացնելու անրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |