Տարածաշրջան11:12, 05 Հունիս 2015
Ռուս կինը, ով ցանկացել է անդամակցել ԻՊ-ին, ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանին

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում (Թուրքիա), ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Վարվարա Կարաուլովան, որը պատրաստվում է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի համալրեր «Իսլամական պետություն» (ԻՄ) ահաբեկչական կազմակերպության շարքերը: Թուրքական «Bugun» լրատվամիջոցը, հղում անելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարությանը, նշում է.
«Վարվարա Կարաուլովան անօրինական կերպով Սիրիայի սահմանը հատելիս ձերբակալվել է: Սպասվում է, որ նա կփոխանցվի Թուրքիայի փախստակաների բյուրոյին,արտահանձման համար»:
Ձերբակալված Կարաուլովայի հոր վկայությամբ, իր դուստրը գնել էր միակողմանի տոմս դեպի Ստամբուլ:
Նշենք, որ Վարվարա Կարաուլովան սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում: Ռուս աղջկան Ռուսաստան արտահանձնելու նպատակով սկսվել է իրավական գործընթաց: Կարաուլովայի ձերբակալման լուրը հաստատել է նաև Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |