Տարածաշրջան14:49, 05 Հունիս 2015
Ըստ Դեմիրթաշի՝ ԺԴԿ-ի գոյության շնոհիվ է, որ Թուրքիան այսօր չի դարձել Սիրիա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժոովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը Դիարբեքիրում մասնակցել է նահանգապետարանի կողմից գործարարների և հասարակական կազմակերպությունների համար կազմակերպված նախաճաշին:
«F5haber» լրատվական կայքը գրում է, որ Դեմիրթաշը քննադատել է կառավարության դիրքորոշումը ընտրություններին ԺԴԿ-ի մասնակցության հարցում: Դեմիրթաշը սուտ է անվանել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ներկայացուցիչների պնդումները, ըստ որոնց, ԺԴԿ-ն ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունել է ԱՄՆ կատարած այցից հետո (ԱՄՆ-ում Դեմիրթաշը հանդիպել էր Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս հանգամանքը բազմիցս օգտագործվել է ԱԶԿ-ի անդամների, մասնավորապես Դավութօղլուի կողմից ԺԴԿ-ին «հայերի հետ համագործակցելու մեջ մեղադրելու համար»- խմբ.):
Ըստ Դեմիրթաշի՝ ԺԴԿ-ի գոյության շնոհիվ է, որ Թուրքիան այսօր չի դարձել Սիրիա կամ էլ մի երկիր, որտեղ դավանանքի և ինքնության տարբերությունների պատճառով մարդիկ կարող էին իրար սպանել:
«Այլատյացությանը, կրոնական ծայրահեղականությանը տուրք տալով` գործը չենք կարողանա գլուխ բերել: Կամ Սիրիայի նման, կամ էլ ԺԴԿ-ի նման պետք է լինենք: Երկու տարբեր բևեռում ենք և երկու տարբեր ապագայի ընտրության առջև: ԱԶԿ-ի Թուրքիան Սիրիայից չի տարբերվում»,- ասել էր Դեմիրթաշը:
Դեմիրթաշը քննադատել է նաև իշխող կուսակցության` կրոնական ու լեզվական միատարրությանը ձգտող քաղաքականությունը՝ այն վտանգավոր համարելով Թուրքիայի նման բազմատարր հասարակության համար:
Քրդամետ կուսակցության համանախագահը նշել է, որ իր կուսակցության հաղթանակը նշանակում է նաև նրա գաղափարների հաղթանակ: Իսկ այդ գաղափարները նախատեսում են, որ քուրդը, քրդի նման ապրի՝ խոսելով իր մայրենի լեզվով, թուրքը՝ թուրքի, Սուննի մահմեդականները մզկիթ գնան, գլխաշոր կրող կանանց չծաղրեն, ջեմևիների վրա հարձակումներ չլինեն (ալևիների աղոթատեղի-խմբ.), իսկ եկեղեցի գնալ ցանկացողները ահ չունենա:
Ընդդիմ,ադիր գործիչը զգուշացրել է, որ հակառակ պարագայում հետընթացը շարունակվելու է և դրանք կարող են ամեն տեղ ներքին պատերազմի սպառնալիք առաջացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |