Հասարակական09:58, 04 Հունիս 2015
Իգդիրից հետո նաև Մերսինում են կանայք մեջքով շրջվել Էրդողանին` ի նշան բողոքի

Թուրքիայի Մերսին քաղաքում նախագահ Էրդողանի հանրահավաքից րոպեներ առաջ հավաքված կանայք մեջքով են շրջվել Էրդողանին` այդ կերպ փորձելով արտահայտել իրենց բողոքը:
Ավելի վաղ Իգդիրի հանրահավաքի ժամանակ Էրդողանին թիկունք դարձրած կանանց վերաբերյալ նրա մեկնաբանություններն առարկող կանայք Մերսինում մեծ պաստառ են պահել իրենց հետևում, որի վրա գրված է եղել. «Չենք հանդուրժում կանանց դեմ ուղղված Ձեր թշնամական քաղաքականությանը, արտահայտություններն ու մոտեցումները: # թիկունք են դարձնում ձեզ»:
Ըստ «demokrat haber» լրատվականի տեղեկացման` նշյալ կանայք վանկարկել են նաև հետևյալ կարգախոսները` «Չենք հաշտվելու ձեր ուժի հետ», «Կանանց կյանքին ազատություն»: Կանանցից մեկն էլ կարճ հայտարարություն է արել մամուլի համար: Հայտարարությունից հետո ակտիվիստ կանայք ծափահարությունների ներքո հեռացել են:
Նշենք, որ Էրդողանը Իգդիրի հանրահավաքի ժամանակ իրեն մեջքով կանգնած կանաց վերաբերյալ ասել էր, որ եթե այդ կանայք անգամ աննշան քաղաքավարություն ու հարգանք ունեն կամ ընդունակություն, ապա քաղաքականության տեղը խորհրդարանն է: Վերջինս կանանց հասցեին ավելացրել էր նաև, որ նրանք այդպիսի էթիկայի մեջ չտեղավորվող մեթոդներով ոչնչի չեն հասնի:
Էրդողանի այս հայտարարության կապակցությամբ դժգոհության արձագանքներ եղան մի շարք կանանց միություններից և կանայք սկսեցին «Թիկունք են դարձնում ձեզ» ակցիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |