Տարածաշրջան08:06, 04 Հունիս 2015
«Իսլամական պետության» ահաբեկիչները մոտենում են Թուրքիայի սահմանին

Սիրիայում շարունակվող բախումները գնալով ավելի ընդգրկուն են դառնում և մոտենում Թուրքիայի սահմանին: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը գրում է, որ սահամանագծի վերահսկողությունը Սիրիայում հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա երկրի ներքին շրջաններ տանող ճանապարհները հսկողության տակ պահել և անհրաժեշտության դեպքում խոչընդոտել այդ շրջաններ փոխանցվող օգնությունները:
Թուրքիայի հետ սահմանակից բնակավայրերի վրա լայնածավալ հարձակում սկսած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն արդեն հասցրել է մեկ կարևոր ավան և մի քանի գյուղեր գրավել: Գրավված գյուղերի բնակչությունը կոտորածից խուսափելու նպատակով շարժվում է դեպի Թուրքիայի սահման` այն հատելու նպատակով:
Երեկ թուրք-սիրիական Օնջուփընար սահմանակետով, որն ապրիլց փակ էր, թույլ է տրվել 350 սիրիացու մուտքը Թուրքիա: Վերջիններս արդեն մի քանի օր է, ինչ սպասում էին սահմանին:
Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգապետը հայտարարել է, որ բախումների հետևանքով արդեն դատարկվել է Թուրքիային սահմանակից սիրիական 5 գյուղ: «ԻՊ»-ն էլ հայտարարել է, որ հաջորդ թիրախը լինելու է Հալեպից հյուսիս ընկած սահմանային Ազեզ շրջանը, այնուհետև քրդական Աֆրին շրջանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |