Մշակութային12:11, 01 Հունիս 2015
Թուրքական համալսարանը Զաբել Եսայանի մասին ներկայացում կբեմադրի Երևանում

Ստամբուլի Բողազիչի համալսարանի կանանց ուսումնասիրությունների ակումբը պոլսահայ գրող Զաբել Եսայանի մասին ներկայացում է բեմադրել: Թուրքական «Ozgur-gundem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ «Զաբել» խորագրով բեմադրությունը ներկայացվել է մշակութային բազմազանության օրերի ընթացքում:
Բողազիչի համալսարանի թատերասրահում բեմադրված ներկայացումը հունիսի 2-ին կցուցադրվի նաև Երևանում:
Զաբել Եսայան ծնվել է 1878 թվականին Ուսկյուդարում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայութայն ֆակուլտետում:
Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է խույս տալ ձեռբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937 թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943 թ., անհայտ պայմաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |