Տարածաշրջան08:16, 29 Մայիս 2015
Վանում Հայկական հարցին նվիրված 2-օրյա գիտաժողով է հրավիրվել

Թուրքիայի Վանի «100-րդ համալսարան»-ում մեկնարկել է «Հայկական հարցը և իրականությունը 100-րդ տարելիցին» խորագրով գիտաժողովը: Ինչպես հայտնում է թուրքական «dogruhaber» լրատվամիջոցը, գիտաժողովին մասնակցել է Վանի «100-րդ համալսարան»-ի ռեկտոր Փեյամի Բաթթալը, Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Ռեֆիկ Թուրանը, ինչպես նաև մի շարք թուրք ակադեմիկոսներ:
Գիտաժողովի բացման արարողությանը Ռեֆիկ Թուրանը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է, որ Հայկական հարցում 1915-ը ոչ թե սկզիբ է, այլ` հետևանք: Անդրադառնալով հայ և թուրք ժողովուրդների փոխհարաբերություններին` նշել է, որ երկու ժողովուրդների միջև բազմաթիվ միախառնումներ են տեղի ունեցել: Նրա խոսքերով հայերը Օսմանյան կայսրությունում միշտ բարձ պաշտոններ են զբաղեցրել, ընդհուպ մինչև պետական համակարգում պաշտոնների: Նա պնդել է, որ հայերը Հնչակյան և ՀՅԴ-ի կուսակցությունների գլխավորությամբ հակապետական շարժում էին սկսել Օսմանյան կայսրության դեմ:
Շարունակելով պատմությունը աղավաղել` Փեյամը հավելել է, որ 1915թ. Վանում հայերը մի շարք լուրջ խնդիրներ առաջացրեցին:
«Եթե հայերի ձեռքին ինչ-որ բան կա, ապա թող գան մեզ ներկայացնեն: Դեմ առ դեմ նստելով` խոսենք: Հարցը դիտարկենք գիտության և պատմության տեսանկյունից»:
Գիտաժողովը տևելու 2 օր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |