Մշակութային12:23, 29 Մայիս 2015
Մշո Սուրբ Կարապետ վանքի վերականգման համար դիմում է ներկայացվել իշխանություններին

Մշո Յուքարըյոնգալը գյուղում գտնվող Սուրբ Կարապետ հայկական վանքի տարածքն այնտեղ գտնվող տներից ազատելու և վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններին դիմում է ներկայացվել:
Դիմումը ներկայացրած «Սասուն, Բիթլիս, Բաթման, Մուշ, Վան, Ստամբուլ և մյուս բոլոր նահանգների, շրջանների, գյուղերի հայերի և Սասունի շրջանի գյուղերի հայկական սոցիալական փոխօգնություն ու մշակութային համերաշխություն» միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտնել է, որ սբ. Կարապետը շատ կարևոր և պատմական վայր է:
Թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ Դաղջըն նախկինում ևս դիմել էր վանքի վերակառուցման համար, սակայն մշակույթի և զբոսաշրջության նախարարության գրավոր պատասխանից տեղեկացել էր, որ վանքի տարածքում կա 48 տուն և 6 խոտամբար: Դաղջըն նշել է, որ 23.03.2012 թվականին ստացված նամակում (համար 2012-65584) իրենց տեղեկացրել էին, որ 6 ամսվա ընթացքում տարածքը կազատեն: «Բայց 2012-ից մինչև 2015թ. եկեղեցին և նրա տարածքը չեն ազատվել»,- ասել է միության նախագահը:
Վերջինը նաև հիշեցրել է, որ թուքական պետությունը Լոզանի պայմանագրի 42/3 կետով պարտավորվել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները և այլ կրոնական հաստատությունները:
Դաղջըն նշել է պահպանության կարիք ունեցող և մշակութային ժառանգություն հանդիսացող վայրերում կառուցապատում իրականացնող անհատներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով, որ օրենսդրության համաձայն, պատմամշակութային կառույցներին դիտավորյալ կերպով վնաս հասցնողներին, ապօրինի կառուցապատում իրականացնողներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:
Դաղջըն մշակույթի ու զբոսաշրջության և ներքին գործերի նախարարություններից դրական պատասխան է ակնկալում Նա հայտնել է, որ պատասխանը ստանալուն պես կսկսեն տարածքի մաքրման և վերականգման աշխատանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |