• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան21:55, 27 Մայիս 2015

Դավութօղլու. «Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է»

Դավութօղլու. «Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է»

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին:

Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ ԺԴԿ-ին աջակցելու են Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, նախկին ազգայնականները, հեղափոխականները, զուգահեռ կառույցի ներկայացուցիչները (գյուլենականներ-խմբ.), ազգին «պարապ-սարապ»  պիտակներ փակցնողները:

Դավութօղլուն իր ելույթը սկսել է «Ասա` ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» հայտնի ասացվածքով, ապա` շարունակել . «Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է: Քրդին, արաբին, թուրքին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը այս ազգին պիտակավարում է: Զուգահեռ կառուցից աջակցությունն ակնկալող ԺԴԿ-ից ժողովրդին օգուտ կլինի՞»:

Ըստ Դավութօղլուի՝ «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, <Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և  ԺԴԿ-ն, Քանդիլը («Քուրդիստանի բանվորական» կուսակցության կենտրոնը Հյուսիսային Իրաքում-խմբ.), հայկական լոբբին, միջազգային լոբբիստական կազմակերպությունների լրատվամիջոցները, բոլորը միավորվել են ԱԶԿ-ին հարվածելու նպատակով:

Վարչապետը ներկաներին վստահեցրել է, որ հունիսի 8-ին, երբ ԱԶԿ-ն ստանա ժողովրդի քվեն, կուսակցության  օրակարգի առաջին հարցը կրկին  քրդական հարցի կարգավորումը:

«Քրդերն ընտրական շեմն անցնելու խնդիր չունեն, նման խնդիր ունի ԺԴԿ-ն, քանի որ կա ԱԶԿ, որը ներկայացնում է և՜ թուրքերին, և՜ քրդերին, և՜ արաբներին»,- եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD)  հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն էր հայտնել քրդամետ  կուսակցությանը՝ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ անելով քվեարկել ԺԴԿ-ի օգտին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}