• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 08:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:24, 28 Մայիս 2015

«Հեյ նախագահ, աննորմալն ո՞վ է». պոլսահայ լրագրողի հոդվածը

«Հեյ նախագահ, աննորմալն ո՞վ է». պոլսահայ լրագրողի հոդվածը

Պոլսահայ հայտնի լրագրող, սյունակագիր Հայկո Բաղդադը թուրքական «Taraf» թերթի կայքում հրապարակված «Հեյ նախագահ, աննորմալն ո՞վ է» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վերաբերյալ արած արտահայտությանը` «Այդ կուսակցությունն ինչքան աննորմալ կա, բոլորին հավաքել է»:

Հայկո Բաղդադը հոդվածի նախաբանում նշելով, որ վերջին ժամանակներում դժվարանում է գրել, ավելացնում է, որ գրելու թեմաները կարծես պակասել են.

«Երբեմն մտածում եմ գրել այն մասին, թե ինչպես է նախագահը ամեն օր խախտում սահմանդրության անկողմնակալության հիմքերը, սակայն մտածում եմ, որ հոդվածը դեռ չհրապարակված կարող է կորցնել առօրեականությունը: Երբեմն էլ մտածում եմ գրել այն մասին, թե ինչպես է սուրբ գիրքը ձեռքում ծածանելով ու քաղաքական հակառակորդներին անաստված հայտարարելով, ինչ փորձանքների է մեզ տանում: Բայց այս անգամ էլ մտածում եմ, որ դատարանի առաջ կկանգնեմ: Այդուամենայնիվ Էրդողանի վերջին խոսքերից մեկի վերաբերյալ մեկ-երկու պարբերություն պիտի գրեմ:

Դուրս եկավ հրապարակ և ասաց հետևյալը.  «Անջատողական խմբի օրակարգում գտվող այդ կուսակցությունն ինչքան աննորմալ կա, բոլորին հավաքել է»:

Շատ կոնկրետ հարցնում եմ` հեյ նախագահ, ովքե՞ր են ԺԴԿ-ի այդ աննորմալ խմբերը»:

Այնուհետև հեղնակը թվարկել է Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ԺԴԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածուներից շատերի անունները, համառոտ տեղեկություններ ներկայացրել յուրաքանչյուրի մասին ու հարցրել, թե ով է նրանցից աննորմալը:

Բաղդադի թվարկած պատգամավորի թեկնածուները հիմնականում ներկայացնում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունները. նրանց թվում է նաև հայազգի թեկնածու Գարո Պայլանը:

Պոլսահայ լրագրողն այսպես է եզրափակում է հոդվածը. «Հեյ նախագահ, ու՞մ աննորմալ անվանեցիր, պատասխանի՛ր:

Կամ էլ ուշադրություն մի դարձրու:

Գուցեև ավելի լավ կլինի, որ հունիսի 7-ից հետո այդ մարդկանց հաշիվ տաս»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
11:16, 25 օգոս
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}