Տարածաշրջան14:05, 27 Մայիս 2015
Թուրքիան Գազային 75.6 մլն. դոլարի օգնություն է տրամադրել

Թուրքիայի արտգործնախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայի կողմից Գազայի տարածք ուղարկված և ծրագրվող մարդասիրական օգնությունը կազմել է 75.6 մլն դոլար: Ըստ թուրք պաշտոնյայի՝ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիան արդեն 369 մլն դոլարի օգնություն է տրամադրել Գազային:
Թուրքական «trthaber.com» լրատվականի համաձայն՝ նախորդ տարի ևս շուրջ 76.3 մլն դոլարի օգնություն է ուղարկվել Պաղեստին: Դրանից 59.2 մլն դոլարը պաշտոնական օգնության տեսքով է ուղարկվել, 17.1 միլիոնը՝ քաղաքացիական օգնության:
Թանժու Բիլգիչը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ կատարված հարձակումների բացասական հետևանքների վերացման նպատակով 2014թ. հոկտեմբերի 12-ին Կահիրեում կազմակերպվել է «Գազայի վերակառուցման վերաբերյալ պաղեստինյան գիտաժողով», որի շրջանակներում Թուրքիան պարտավորվել է 2015- 2017թթ. Գազային տրամադրել 200 մլն դոլարի օգնություն:
«2015թ. մեր երկրի կողմից Գազային տրամադրված և ծրագրվող օգնության ծավալը կազմել է 75.6 մլն դոլար: Ինչպես տեսնում եք, մեր երկիրն անում է այն, ինչ պարտավոր է անել և մեր պաղեստինցի ընկերների կարիքները հոգալու համար տարվող աշխարանքներն անդադար շարունակվում են», - ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:
Նշվում է նաև, որ «Իսլամական համագործակցության ժողովին» մասնակցելու նպատակով Քուվեյթում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է պաղեստինցի իր պաշտոնակից Ռիյադ Մալկիի հետ: Աղբյուրի վկայությամբ՝ հանդիպման ժամանակ Մալկին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ Թուրքիայի տրամադրած մարդասիրական օգնության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |