• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական12:33, 27 Մայիս 2015

Թուրքական համալսարանի հատուկ նախագիծը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքական համալսարանի հատուկ նախագիծը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի Մարմարայի համալսարանը «Հայերը և թուրքերը. Հայ-թուրքական պատմական հարաբերությունները»  խորագրով  նախագիծ է իրականացրել: Հեղինակը համալսարանի պրոֆեսոր Զեքերյա Քուրշունն է:

2015 թվականին գործարկվել է կայք (http://turksandarmenians.marmara.edu.tr/), որտեղ հրապարակում են հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդվածներ: Նախագծի մասին պատմող առաջաբանն ամբողջությամբ թուրքական քարոզչությունն է հիշեցնում` առաջ քաշելով հետևյալ թեզը. հայերը և թուրքերը դարերով ապրել են կողք կողքի և խաղաղ, սակայն ամեն ինչ փոխվել է 19-րդ դարում, երբ օտար երկրները սկսել են միջամտել կայսրության գործերին: Որպես հայերի և թուրքերի իբր խաղաղ կեցության օրինակ` նշյալ կայքում կարդում ենք. «Անատոլիայում մինչև 19-րդ դարի վերջին քառորդը հայերի և թուրքերի համակեցությունը համատեղ ապրելու օրինակ են: Չնայած մահմեդական թուրքերը մեծամասնություն էին կազմում, այնուամենայնիվ հայերն իրենց փոքրամասնություն չէին զգում: Մահմեդական թուրքերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ հայերը մասնագիտացել էին առևտրի և արվեստի մեջ: Հայերի գյուղական և քաղաքային կյանքի անբաժանելի մասն էին, իսկ մահմեդական թուրքերը սահմանուն, ռազմաճակատում և ամեն տեղ ապահովում էին նրանց անվտանգությունը…»:

Հեղինակը պնդում է, թե օսմանյան հասարակության մեջ ներդաշնակությունը խախտվել է մեծ տերությունների բաժանանար քաղաքականության պատճառով, որոնցից մեկն էլ պանսլավոնիզմն էր, որը Ռուսաստանը վարում էր Բալկաններում:  Իսկ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ռուսաստանը արևելյան ռազմաճակատում առաջխաղացում ունեցավ, Օսմանյան կառավարությունը 1915 թվականի մայիսի 27-ին  տեղահանության մասին օրենք ընդունեց «Անատոլիայում բնակվող օսմանցի հայերին ավելի ապահով այլ օսմանյան վիլայեթներ տեղափոխելու համար»: Ինչպես նշվում է կայքում, այդ որոշման պատճառով շատ հայերը կորցրեցին իրենց տունը, շատերը   թերսնման, առողջապահական խնդիրների, համաճարակների, և բազմաթիվ այլ պատճռներից մահացան :

Թուրքական քարոզչության դրույթները կրկնող  նյութում նշվում է, որ նախագծի նպատակն է 1915 թվականից 100 տարի անց հավաքել գոնե 100 հոդված, որոնք 2 հասարակությունների հիշողությունները  կհարգեն և տեղի ունեցածը  արդարացիորեն կուսումնասիրեն:

Նախագիծն իրականացվում է մի քանի փուլով.

1.  Թեմայի վերաբերյալ հոդվածների ընդունման մասին հայտարարություն:

2.  Ստացված հոդվաների գիտական խմբագրում:

3.  Հոդվածների թարգանություն անգլերեն և ֆրանսերեն:

Կայքում կա նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող տարեգրություն և նկարներին բաժին, որտեղ տեղ են գտել մի շարք լուսանկերներ և փաստաթղթեր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}