• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:21, 27 Մայիս 2015

Սկանդալ թուրքական հեռուստաեթերում. Էրդողանը և նախագահ է, և` վարչապետ

Սկանդալ  թուրքական հեռուստաեթերում. Էրդողանը և նախագահ է, և` վարչապետ

Մայիսի 26-ին Թուրքիայում տեղի է ունեցել Յուքսեքօվա օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Բացման արարողության ուղիղ հեռարձակող Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի եթերում հայտնվել է հետևյալ գրությունը. «Օդանավակայանի բացումն իրականացնում են նախագահ Էրդողանն ու վարչապետ Էրդողանը»:

Երկրի առաջատար պետական հեռուստաընկերության թույլ տված այս կոպիտ սխալը մեծ արձագանք է գտել և քննարկման նյութ դարձել թուրքական մամուլում և սոցցանցերում: Մի շարք լարտվակայքեր ու պարբերականներ անդրադարձել են թեմային:

T24.com.tr
«TRT –ն գլուխը կորցրել է, Էրդողանին և նախագահ, և վարչապետ է հայտարարել»:

Cumhuriyet
«TRT-ն խնդիրը լուծել է. և վարչապետը, և նախագահը Էրդողանն է»:

Haber.sol.org
«TRT –ն իր ցանկությունները արտահատել է տիտրերում. նախագահ Էրդողան և վարչապետ Էրդողան»:

Diken.com.tr
«Դավութօղլուն կրկին խորթ զավակ է. ըստ TRT –ի՝ Էրդողանը և նախագահ է, և վարչապետ»:

Twitter-ում ևս թեմայի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություններ են արվել: Օրինակ, Թունջեր Նեջդեթ անունով օգտատերը գրել է. «Էյ Դավութօղլու, նայիր , անգամ TRT-ն քեզ որպես վարչապետ չի ճանաչում. Նայիր, իմացիր, վարչապետը Էրդողանն է»:

Մեկ այլ օգտատեր Հաքան Դեմիրը  հումորով նկատել է. «Բացմանը ներկա էին նաև տրանսպորտի նախարար Էրդողանը, գյուղատնտեսության նախարար Էրդողանը: TRT –ն կիսատ է գրել», իսկ Սարա Դիլարա անվամբ օգտատերը հարց է բարձրացրել. «Եթե անգամ պետական հեռուստաընկերությունը չի ճանաչում Դավութօղլուին, ժողովուրդն ինչո՞ւ պիտի ճանաչի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
13:20, 14 օգոս
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները
12:13, 14 օգոս
Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներ են տարվում ցամաքից և օդից
10:54, 14 օգոս
Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներ են տարվում ցամաքից և օդից

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}