Հասարակական12:34, 26 Մայիս 2015
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները՝ ծաղրանկարի տեսքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ ունի կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում, եթե հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) խորհրդարանում կարողանա կազմել մեծամասնություն:
Մասնավորապես, խոսքը գնում է Թուրքիայում նախագահական համակարգի ներդրման մասին, որը , թուրքական «baskanliksistemi.com» կայքի բնութագրմամբ, ենթադրում է պետության և կառավարության մեկ ընդհանուր նախագահ: Այլ կերպ ասած՝ կառավարման այս համակարգում երկրի նախագահը միաժամանակ նաև խորհրդարանի նախագահն է: Նա ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից: Նախագահը լիազորված է կառավարության անդամներին նշանակելու և ազատելու իրավունքով: Միաժամանակ նա պարտավոր չէ հաշվի նստել կառավարության անդամների կարծիքների հետ և ընդհանրապես, իր գործունեության համար որևէ մեկին պատասխանատու չէ:
Այսպիսով,նախագահական համակարգը, որոշակի իմաստով, գրեթե անսահմանափակ իշխանություն կարող է տալ Էրդողանին, եթե նրան հաջողվի իրականացնել իր նախատեսած սահմանադրական փոփոխությունները:
Թուրքիայի թե քաղաքական շրջանակներում, թե հասարակության շրջանում Էրդողանի այս նախաձեռնությունը քննադատությունների և բողոքի պատճառ է հանդիսացել: Այն առիթ է դարձել մի շարք քննադատական արձագանքների, որոց շարքում հատկապես ուշագրավ է վերջերս թուրքական սոցցանցերում լայն տարածում գտած մի ծաղրանկար:
Ծաղրանկարում Էրդողանի նկարի հետ միասին ներկայացված է հետաքրքիր մի բառախաղ ՝ «bANAYASAl, sANAYASAk», որի հիմքում թուրքերեն «սահմանադրություն» բառն է ՝ «anayasa», իսկ բառի սկզբում և վերջում Էրդողանի կողմից ավելացված տառերի օգնությամբ հետաքրքիր բառախաղ է ստացում, որի իմաստը թարգմանաբար նշանակում է . «Ինձ համար թույլատրելի (օրինական) սահմանադրություն, քեզ համար՝ արգելված»:
Ծաղրանկարն առավելապես տարածված է Twitter, Facebook և İnstagram- ում և ուղեկցվում է «ԱԶԿ-ի՝ ժողովրդավարության ըմբռնումը», «Մեր երկրի ժողովրդավարությունը» և նմանատիպ մեկնաբանություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |