Տարածաշրջան09:30, 26 Մայիս 2015
«Չափդ ճանաչիր». Էրդողանի պատասխանը New York Times-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է New York Times-ում հրապարակված «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» վերնագրով քննադատական հոդվածին:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Էրդողանը այդ հոդվածն անվանել է խոսքի ազատության սահմանները գերազանցող ու ոչ պարկեշտ հոդված և թերթին մեղադրել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ:
Թուրքիայի նախագահին վրդովվեցրել է հատկապես հոդվածում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ուղղված Թուրքիային զգուշացում անելու կոչը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ New York Times-ը ընդամենը թերթ է և պետք է իր չափը ճանաչի:
«Դու ո՞վ ես: Ինչպե՞ս կարող ես ԱՄՆ-ի ղեկավարությանը նման բան ասել: Պետք եղած պահին նրանք պետք եղածը կանեն»,- ավելացրել է Էրդողանը:
Նշենք, որ ամերիկյան թերթի հոդվածում մտահոգություն էր հայտնվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թորքիայում տիրող իրադրության վերաբերյալ: ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մյուս դաշնակիցներին կոչ էր արվել զգուշացնել Էրդողանին` հետ կանգնել բռնած կործանակար ուղուց: Հոդվածում առանձին տեղ էր հատկացվել մամուլի նկատմամբ Էրդողանի ռեժիմի գործադրած ճնշումներին, հատկապես «hurriyet» թերթի կայքի նկատմամբ սկսված իրավական գործընթացին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |