Հասարակական12:37, 25 Մայիս 2015
Թուրք հասարակական գործիչը կոչ է անում բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի «Սոցիալական առաջընթաց» միության (TİDER) նախագահ Մուրաթ Աքքուշը խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների և սահմանների բացմանն առնչվող խնդիրների մասին:
Ըստ թուրքական «Hurriyet»-ի` Աքքուշը նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի, թե Հայաստանի և թե Թուրքիայի համար, քանի որ այդ դեպքում ոչ միայն կզարգանան առևտրատնտեսական հարաբերություննները, այլև կստեղծվի հնարավորություն հայ և թուրք ժողովուրդների երկխոսության համար:
Աքքուշի համոզմամբ` Գյումրիին սահմանակից Կարսի Աքյաքայի և Իգդիրի Ալիջան սահմանային անցակետերը հարկավոր է բացել հանրության առաջ:
«Ինչքան էլ սահմանադուռը փակ էլ լինի, միևնույն է, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի և Իրանի տարածքով: Ամեն օր Երևանից Ստամբուլ չվերթներ են իրականացվում և ավտոբուսներ գնում: Մենք` որպես հասարակական կազմակերպություն, կարծում ենք, որ հարևան երկրի հետ մեր սահմանն անհրաժեշտ է բացել»:
Թուրք գործիչը պնդում է, որ իմաստ չկա հայ-թուրքական սահմանը փակ պահել այն դեպքում, երբ հազարավոր հայեր գալիս են Թուրքիա աշխատելու նպատակով:
«Տարիներ առաջ ես ասում էի, որ հայկական թղթադրամի վրա Արարատի պատկերը կա, թող սահմանը չբացվի: Բայց վերջին հաշվովղ սահմանը բացվի ժողովուրդների միջև երկխոսւթյուն կզարգանա, նախապաշարմուքնները կվերանան»:
Կրկնելով թուրքական անհիմն թեզերը, թե պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, Աքքուշը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող խնդիրները երխոսությամբ կարգավորվեն: Ժողովուրդների միջև հարց չկա: Ազգերի միջև միշտ գոյություն ունի եղբայրություն, խաղաղություն և մարդկային մտերմություն: Պետություններն միշտ իրենց շահերի համար բախումների գնում»:
Նա այն համոզմունքն է հայտնում, թե հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |