Տարածաշրջան09:22, 25 Մայիս 2015
Էրդողանն իր ելույթում հիշեցրել է հայկական լոբբիի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի Ուրֆա քաղաք, որտեղ հանրության հետ հանդիպում է ունեցել:
Ըստ քրդական «Rudaw» լրատվակայքի` Էրդողանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների մասին, անդրադարձել է նաև Թուրքիայի այն քաղաքական ուժերին, որոնք նրա պնդմամբ` Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ:
Էրդողանը, ակնարկելով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի, մասնավորապես ասել է. «Հոկտեմբերի 6-8 դեպքերի ժամանակ մարդիկ փողոց հանեցին և 50 հոգու մահվան պատճառ դարձան: Չաղլայանի դատարանում մեր դատախազը սպանվեց, մեր ազգին սպառնացող կազմակերպության հետ ձեռք ձեռքի՞ են տվել: Քաղաքական միակ նպատակն այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական լոբբիստական ուժերի հետ համագործակցե՞լն է, ինչ է»:
Էրդողանը նաև մեղադրանքներ է հնչեցրել Սիրիայի ղեկավարության հասցեին: Ըստ նրա սիրիական իշխանություններն անտարբեր են սեփական ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |