Հասարակական13:57, 25 Մայիս 2015
Դիարբեքիրի նորաբաց զբոսայգիներից մեկը կկրի Հրանտ Դինքի անունը

Դիարբեքիրի (պատմ. Տիգրանակերտ) Քայանփընար շրջանում նոր կառուցված երկու զբոսայգիները կկոչվեն Թուրքիայում սպանված երկու անվանի լրագրողների` Հրանտ Դինքի և Հաֆիզ Աքդեմիրի անուններով:
Թուրքական «haber7» լրատվակայքի հաղորդմամբ` որոշումը կայացվել է Քայանփընարի համայնքային խորհրդի կողմից:
Շրջանի ղեկավար Ալի Այդընն ասել է, որ այգիներն անվանակոչվում են Դինքի և Աքդեմիրի անուններով, որպեսզի ապրեցնեն այն պայքարը, հանուն որի նրանք զոհվեցին:
Այդընը տեղեկացրել է նաև, որ այգիների բացումը տեղի կունենա առաջիկա օրերին` զոհված լրագրողների ընտանիքների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |