Մշակութային10:27, 25 Մայիս 2015
Դիարբեքիրի քաղաքապետարանում Թուրքիայում բնակվող հայերի մասին ֆոտո և վիդեո ցուցահանդես է բացվել

Հայաստանում և Թուրքիայում բնակվող լուսանկարիչների համատեղ ջանքերով Դիարբեքիրի քաղաքապետարանում բացված «Քողարկված ժամանակը» խորագրով ցուցադրությանը ներկայացվել է Թուրքիայում բնակվող հայերի մասին լուսանկարների ու տեսանյութերի շարք:
Թուրքական «diyarinsesi.org» կայքի հաղորդմամբ` տեսանյութերի և լուսանկարների 4-ական հավաքածու ներկայացնող ցուցադրությանը Թուրքիայից մասնակցում են «NarPhotos» և Հայաստանից «4PLUS» լուսանկարչական կոլեկտիվները: Ընդհանուր առմամբ ներկայացված են 20 լուսանկարիչների աշխատանքներ, որոնց թվում է նաև Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի ֆոտոլրագրող Բերգե Արաբյանի լուսանկարները:
Աշխատանքներն արվել են Ստամբուլ, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Քիլիս, Մուշ և Բաթման քաղաքներում, ինչպես նաև Երևանում: Դիարբեքիրի քաղաքապետարանի ցուցադրությունների սրահում բացված ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 7-ը:
Առաջիկա ամիսներին «Քողարկված ժամանակը» ցուցադրությունը նախատեսվում է անցկացնել նաև Ստամբուլում և Երևանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |