• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային10:26, 19 Մայիս 2015

Թուրքիայի հայկական «Սայաթ Նովա» երգչախումբը համերգ կտա Ստամբուլում

Թուրքիայի հայկական «Սայաթ Նովա» երգչախումբը համերգ կտա Ստամբուլում

Թուրքիայի հայկական համայնքում ստեղծված «Սայաթ Նովա» երգչախումբը հանդիսատեսին կներկայանա 100 տարի առաջ ստեղծված հայկական երաժշտական ստեղծագործություններով:

Թուրքական «gercekgundem.com» լրատվակայքի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին ժամը 21-ին Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքային մշակութային կենտրոնում կկայանա վերոնշյալ երգչախմբի «Կռունկ» խորագրով համերգը:

«Երգչախումբը, որը կրում է 18-րդ դարի ականավոր հայ գուսան Սայաթ Նովայի անունը, իր գործունեությունը սկսել է  1872թ. ապրիլի 24-ին՝ Բոյաջըկյոյի Սուրբ Երիցս Մանկանց հայկական եկեղեցու հովանու ներքո: Լինելով եկեղեցական երգչախումբ՝ «Սայաթ Նովան» ուսումնասիրել է նաև հայկական ժողովրդական երգերը և կատարել մշակումներ» ,- գրում է թուրքական պարբերականը:

Մելիքջան Զամանի ղեկավարությամբ գործող երգչախմբի առաջիկա համերգի թեման հայերն ու նախորդ դարասկզբի նրանց կենսակերպն է: Համերգին ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրած հայերի առօրյա կյանքն արտացոլող երգեր, ինչպես նաև տարբեր հեղինակների ստեղծագործություններ:

«Համերգին, որի ժամանակ երգերի միջոցով կներկայացվի Սիփան սարից մինչև Մուսա լեռ, Ստամբուլից մինչև Բինգյոլ (Բյուրակն), ու նույնիսկ մինչև Երևան  ձգվող պատմությունը, կներկայացվեն նաև հատվածներ Հակոբ Մընձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրաբի, Հայկանուշ Մարկի ստեղծագործություններից», - գրում է աղբյուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}