• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:54, 19 Մայիս 2015

Տուրիզմի նպատակով թուրքերը ծրագրել են վերանորոգել Ուրֆայի 19-րդ դարի եկեղեցին

Տուրիզմի նպատակով թուրքերը ծրագրել են վերանորոգել Ուրֆայի 19-րդ դարի եկեղեցին

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում երկհարկանի Գերմուշ եկեղեցին ցանկանում են վերականգնել զբոսաշրջիկներին գրավելու համար:

Թուրքական «Radikal» թերթը հայտնում է, որ եկեղեցու մասին արձանագրություններ չեն պահպանվել, և ստույգ հայտնի չէ նաև կառուցման տարեթիվը: Եկեղեցին գտնվում է նահանգի կենտրոնից 10 կմ հյուսիս-արևելքում գտնվող Գերմուշ լեռների ստորոտին տեղակայված Դաղետեղի թաղամասում: Նշվում է, որ եկեղեցին, որը հավանաբար կառուցվել է 19 դարի սկզբին, բավականին մոտ է աշխարհի ամենահին պաշտամունքային վայրերից մեկը համարվող Գյոբեքլիթեփեին:

Ըստ Շանլըուրֆայի զբոսավարների պալատի նախագահ Քամիլ Թյուրքմենի՝ Գյոբեքլիթեփեն տեսնել ցանկացող զբոսաշրջիկներն այցելում են նաև Գերմուշի եկեղեցի: «Զբոսաշրջիկները հետաքրքրություն են ցուցաբերում եկեղեցու նկատմամբ, բայց այն պատրաստ չէ ու կարճ ժամանակում անհրաժեշտ է վերանորոգել, այցելուների համար պատշաճ տեսքի բերել»,- ասել է Թյուրքմենը՝ ընդգծելով, որ  Օսմանյան շրջանում Գերմուշ գյուղում հայեր են ապրել:

Մշակույթի և զբոսաշրջության Շանլըուրֆայի նահանգային կառույցի փոխտնօրեն Այդըն Արսլանը հայտնել է, որ եկեղեցին ներառվել է «Հարավ-արևելյան Անատոլիա նախագծի» գործողությունների ծրագրում և որոշվել է մոտ ժամանակներս եկեղեցին վերանորոգել: «Հետազոտական աշխատանքները և վերականգնման նախագիծը պատրաստ են: Որոշվել է, որ մոտ ժամանակներս եկեղեցին կվերանորգվի: Բացի այդ տարածքում հնագիտական պեղումներ կանցկացվեն»,- տեղեկացրել է Արսլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}