Մշակութային10:26, 19 Մայիս 2015
Թուրքիայի հայկական «Սայաթ Նովա» երգչախումբը համերգ կտա Ստամբուլում

Թուրքիայի հայկական համայնքում ստեղծված «Սայաթ Նովա» երգչախումբը հանդիսատեսին կներկայանա 100 տարի առաջ ստեղծված հայկական երաժշտական ստեղծագործություններով:
Թուրքական «gercekgundem.com» լրատվակայքի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին ժամը 21-ին Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքային մշակութային կենտրոնում կկայանա վերոնշյալ երգչախմբի «Կռունկ» խորագրով համերգը:
«Երգչախումբը, որը կրում է 18-րդ դարի ականավոր հայ գուսան Սայաթ Նովայի անունը, իր գործունեությունը սկսել է 1872թ. ապրիլի 24-ին՝ Բոյաջըկյոյի Սուրբ Երիցս Մանկանց հայկական եկեղեցու հովանու ներքո: Լինելով եկեղեցական երգչախումբ՝ «Սայաթ Նովան» ուսումնասիրել է նաև հայկական ժողովրդական երգերը և կատարել մշակումներ» ,- գրում է թուրքական պարբերականը:
Մելիքջան Զամանի ղեկավարությամբ գործող երգչախմբի առաջիկա համերգի թեման հայերն ու նախորդ դարասկզբի նրանց կենսակերպն է: Համերգին ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրած հայերի առօրյա կյանքն արտացոլող երգեր, ինչպես նաև տարբեր հեղինակների ստեղծագործություններ:
«Համերգին, որի ժամանակ երգերի միջոցով կներկայացվի Սիփան սարից մինչև Մուսա լեռ, Ստամբուլից մինչև Բինգյոլ (Բյուրակն), ու նույնիսկ մինչև Երևան ձգվող պատմությունը, կներկայացվեն նաև հատվածներ Հակոբ Մընձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրաբի, Հայկանուշ Մարկի ստեղծագործություններից», - գրում է աղբյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |