Հասարակական12:44, 19 Մայիս 2015
Էրոլ Դորան Դավութօղլուին կոչ է արել վերջ տալ «Քամփ Արմենի» շուրջ տիրող անիրավությանը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Էրոլ Դորան այցելել է Ստամբուլի Թուզլա շրջանի հայկական մանկատան ամառային ճամբար` «Քամփ Արմեն»:
Թուրքական «ozgur gundem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ «Քամփ Արմեն»-ում մեծացած Էրոլ Դորային ուղեկցել են պատգամավորի թեկնածու Էրքան Մեթինը և ազգությամբ ասորի քաղաքացիներ: Հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը, որը ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահություն է անցկացնում հենց ճամբարի տարածքում, այցելուներին ներկայացրել է տիրող իրավիճակը: «Նոր Զարթոնք»-ը ճամբարի տարածքում տեղադրել է մեծադիր պաստառ` «Ցեղասպանությունը շարունակվում է» թուրքերեն գրությամբ:
Քալքը հայտնել է, որ շարունակելու են իրենց պայքարը: Ճամբարի քանդման դեմ պայքարում նրանք աջակցություն են ստանում քրդերից, տեղի բնակչությունից և սիրիացիներից:
Դորան, պատմելով, որ մանուկ ժամանակ այստեղ է ապրել, անդրադարձել է ճամբարի քանդմանը: «Այս վայրը հոգևոր արժեք ունի: Որպես ԺԴԿ անդամ` ընդդիմանալու ենք այս անիրավությանը ու լինելու ենք հետևողական»:
Նա նաև դիմել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ պահանջելով վայրկյան առաջ վերջ տալ առկա անիրավությանը և ճամբարը վերադարձնել Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադարմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |