Հասարակական07:59, 18 Մայիս 2015
«Քամփ Արմեն համերաշխություն». Ճամբարը պետք է հայ ժողովրդին վերադարձվի

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խումբը մամուլի հայտարարություն է արել:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականի ցեղասպանության տարբեր դրսևորումներ շարունակվեց Հրանտի, Սևակի, Մարիցայի դեպքում և նույն էլ ցանկացել են Քամփ Արմենում անել, սակայն ժողովրդի կամքի շնորհիվ ապամոնտաժումը դադարեցվել է: Խումբը հայտարարել է, որ իրենք տեր են կանգնելու հայ ժողովրդի հույսով, հավատով և աշխատանքով ստեղծված Քամփ Արմենին և թույլ չեն տալու այն քանդել:
«Մեր պահանջը շատ հստակ է. Քամփ Արմենը առանց պայմանի և անհապաղ պետք է վերադարձվի հայ ժողովրդին գույքի նկատմամբ բոլոր իրավունքներով հանդերձ»,-նշված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |