Մշակութային13:25, 15 Մայիս 2015
Սիրիահայ երգչուհի. «Հայկական երաժշտությունը իմ ամենամեծ գանձն է»

Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը, ով մոտակա օրերին պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Ստամբուլում, հայկական «Ակօս» շաբաթաթերթին հարցազրույց է տվել:
Արաբական երաժշտության ասպարեզում լավագույն կատարողներից մեկը հանդիսացող երգչուհին նշել է, որ հայկական երաժշտությունը իր ամենամեծ գանձն է:
«Աշխարհի բոլոր հայերը նույն վիճակում են: Բոլորս տիրապետում ենք այն երկրների լեզվին, որտեղ ապրում ենք: Եթե դա չլինի, մենք չենք կարողանա շփվել մեր շրջապատի հետ: Արաբերեն խոսելը և արաբերենով երգեր երգելն ինձ համար շատ կարևոր է: Սակայն հայկական երաժշտությունն էլ իմ ամենամեծ գանձն է: Եթե արաբերեն երգ չերգեմ, հայկական երաժշտությունը արաբների համար ոչ մի բան չի նշանակի: Սակայն, երբ ես հայկական երաժշտության ազդեցության տակ լինելով, արաբերեն երգ եմ երգում, մարդիկ իմանում են, թե ինչ է հայկական երաժշտությունը: Սիրիայում բոլորը գիտեն, որ հայերը չնայած նրան, որ հարմարվում են այդ երկրի հասարակությանը, այնուամենայնիվ պահպանում են իրենց ինքնությունը: Մենք` հայերս, ինչքան էլ դժվարություն տեսնենք, կյանքը վերսկսելու ճանապարհները գտնում ենք: Մեր ինքնության այս յուրահատկությունը ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Լենա Շամամյանը:
Լենա Շամամյանը սիրիահայ երգչուհի է, ծնվել է Դամասկոսում: Սկսել է երգել հինգ տարեկանից: Եղել է տարբեր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Նա երգում է օրիենտալ ջազ: Բացի արաբական երգերից Լենա Շամամյանը երգում է հայկական երգեր, որոնցից է «Սարերի հովին մեռնեմ» երգը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |