Հասարակական07:21, 15 Մայիս 2015
Դավութօղլուն միջամտել է հայկական որբանոցի ճամբարի ապամոնտաժման հարց

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժումը կասեցնելու գործին միջամտել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքական «Milliyet» թերթի փոխանցմամբ՝ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ - AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը մանկատան շենքի քանդումը դադարեցնելու հարցով հանդիպել է երկրի վարչապետի հետ: Դավութօղլուն ծագած խնդրի շուրջ զրուցել է նաև Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Թուրքիայի շրջական միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլուջեի հետ:
Աղբյուրի համաձայն՝ վարչապետը հրահանգել է լուծման տարբերակներ գտնել նշյալ ճամբարի համար: Թոփբաշն առաջարկել է որոշ տարբերակներ: Նշվել է, որ կարելի է փորձել փոխադարձ համաձայնության գալ տարածքի ներկայիս սեփականատիրոջ հետ կամ վճարել նրան տարածքի համար: Մեկ այլ տարբերակ է դիտվում մանկատան տարածքի պետականացումը:
Ակնկալվում է, որ առաջիկայում Թուզլայի թաղապետարանը չեղյալ կհայտարարի Արմեն ճամբարի ապամոնտաժման թույլտվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |