Հասարակական14:40, 15 Մայիս 2015
Անկարայի դինոզավրի արձանը փոխարինվել է իր ավելի մեծ ցեղակցով

Անկարայի Չիֆթլիք խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները չեն դադարում զարմացնել քաղաքի բնակչությանը ու դժգոհությունների պատճառ դառնալ: Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչենի նախաձեռնությամբ տեղադրվող ամեն հաջորդ արձանը տարօրինակությամբ գերազանցում է նախորդին:
Խաչմերուկում օրեր առաջ տեղադրված դինոզավրի արձանը, որն ուներ 3 մ բարձրություն և 10 մ երկարություն, այսօր փոխարինվել է իր ավելի մեծ ցեղակցի արձանով:
Թուրքական «Radikal» թերթի կայքի հաղորդմամբ` այս անգամ տեղադրված ավելի մեծ չափերով բուսակեր դինոզավրի արձան ունի 15 մ բարձրություն և 12.5 մ երկարություն:
Ըստ կայքի` այդ խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող այս խաչմերուկում ավելի վաղ տեղադրված էր ռոբոտի հսկայական արձան, ինչը կրկին տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ էր դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |