• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային10:01, 14 Մայիս 2015

Եվրոպա Նոստրա. Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին վտանգված է

Եվրոպա Նոստրա. Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին վտանգված է

Մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնությունը (Եվրոպա Նոստրա) Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Սուրբ Գևորգ  հայկական կաթոլիկ եկեղեցին, որը հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անունով, ընդգրկել է Եվրոպայում վտանգված մշակութային հարստությունների ցանկու: Ցուցակում ընգրկված են 7 կառույց:

«Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ եվրոպական կառույցի Թուրքիայի մասնաճյուղը  եկեղեցին վերանորոգելու համար  նախաձեռնող շարժում է սկսել: «Եվրոպա Նոստրա Թուրքիա» կազմակերպությունից պրոֆեսոր Նուրան Զենեն Գյուլերսոյը հայտնել է, որ նախագծման աշխատանքներն արդեն կատարվել են, իսկ ավարտին հասցնելու և  վերանորոգման համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:

Երկար ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցում ուսումնասիրություններ կատարած ճարտարապետ Ամինե Ալքան Ռեիսը ներկայացրել է եկեղեցու պատմությունը: Ըստ մասնագետի՝ 1915 թվականից հետո կառույցը դադարել է օգտագործվել որպես եկեղեցի: Այն Մարդինի ամենահին  պաշտամունքային վայրն է, որի առաջին կառույցը թվագրվում է 5-րդ դար: 1822 թվականին Հովակիմ եպիսկոպոս Թազբազյանը եկեղեցին վերանորոգելիս հայտնաբերել է  420 թվականին վերագրվող մի գրություն: Ըստ Պոլսի հայոց պատրիարքարանի  տվյալների՝ եկեղեցին մինչև 19-րդ դարը հայտնի է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որից հետո  ստացել է Սուրբ Գևորգ հայ կաթոլիկ եկեղեցի անունը: Եկեղեցին 1915-ից հետո օգտագործվել է որպես մանկատուն, հետագայում` վերածվել զինանոցի: Եկեղեցու գրադարանը զինանոց դառնալուց հետո հրկիզվել է:

«Ագոսի» տեղեկացմամբ՝ եկեղեցու վերականգման համար անհրաժեշտ է 6 միլիոն լիրա:  Մարդինի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամը, որին պատկանում է եկեղեցին, բավարար միջոցներ չունի այդ ծախսերը հոգալու համար: Հիմնադրամն աջակցություն չի ստացել ոչ Թուրքիայի մշակույթի նախարարությունից, ոչ էլ Հիմնադրամների գլխավոր վարչությունից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}