Գիտակրթական08:13, 13 Մայիս 2015
Շվեդիայի Ձախերի կուսակցությունը ցեղասպանության թեման դասագրքերում ներառելու նախաձեռնությամբ հանդես կգա
Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Հանս Լինդը հայտարարել է, որ Շվեդիայում դպրոցական դասագրքերում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող թեմաներ ներառելու համար կուսակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ:
Վերջինս նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:
Ըստ թուրքական «firatnews.com» լրատվակայքի` շվեդ պատգամավորը, նշելով, որ այլևս հնարավոր չէ թուրքական պետության կողմից ժխտման քաղաքականության շարունակումը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերջ դնել ցեղասպանության զոհերի հարազատներին վիրավորելուն և ընդունել 100 տարի առաջ իրականացված ոճրագործությունը:
Լինդը, ով պատասխանել է կայքի` ցեղասպանոթյան վերաբերյալ հարցերին, այս տարի թուրք ղեկավարության ապրիլի 24-ի ընտրությունը որպես Գալիպոլիի ռազմական գործողությունների հաղթանակի միջոցառումների անցկացման օր, որակել է ցեղասպանության թեմայով քննարկումները խոչընդոտելու հնարք:
Շվեդ պատգամավորը, նշելով, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունն ավելի ժխտողական է դարձել, ասել է, որ դրան հակառակ այս տարի ավելացել է թուրքիայի տարածքում ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումները: Վերջինս այդ շարքում կարևորել է հատկապես այս տարի Դիարբեքիրում անցկացված հանրահավաքն ու հիշատակման միջոցառումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Բացի Թուրքիայից, միջազգային այդ նախագծին միանալու դիմումներ են ներկայացվել նաև այլ պետություններից։
Թուրք պրոֆեսորն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |