Տարածաշրջան14:06, 11 Մայիս 2015
Թուրքիայի բնակչությունը ծերանում է

Թուրքիայի բնակչության կազմում երեխաների քանակը նվազում է: Թուրքիայի վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալների համաձայն` երկրի 77.7 միլիոն բնակչության 24.3 տոկոսը (18.8 միլիոն) 0-14 տարեկան երեխաներ են, 67.8 տոկոսը` 15-64 տարեկաններ (52.640.512 մարդ), իսկ 8 տոկոսը` 65-ից բարձր տարիք ունեցողները:
Թուրքական «Vatan» թերթը հետաքրքիր տվյալներ է ներկայացնում Թուրքիայի բնակչության տարիքային կազմի մասին ոչ վաղ անցյալում: Այսպիսով՝ 80 տարի առաջ` 1935 թվականին, 16.1 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում 6 միլիոն 662 հազարը երեխաներ էին (0-14 տարիքային խումբ), իսկ 65 և բարձր տարիքային խմբում հաշվառված էր 628.041 մարդ: 1990 թվականին, երբ Թուրքիայի բնակչությունը 56.4 միլիոն էր, երեխաները կազմում էին բնակճության 35 տոկոսը, իսկ 2000 թվականին՝ 29.8 տոկոսը (ընդհանուր բնակչությունը 67.8 միլիոն):
Թուրքիայի վիճակագրական ծառայության կողմից պատրաստված զեկույցի համաձայն` ծնելիությունը 2050 թվականին կնվազի մինչև 1.65-ի: Նվազման հետևանքով 2023 թվականին երեխաների թիվը կլինի բնակչության 21.2 տոկոսը, 2050-ին՝ 20 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |