• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մարզական14:05, 11 Մայիս 2015

Թղթե ինքնաթիռների համաշխարհային առաջնությունում հայերն առաջին տեղն են գրավել

Թղթե ինքնաթիռների համաշխարհային առաջնությունում հայերն առաջին տեղն են գրավել

Մայիսի 8-9-ին Ավստրիայում անցկացվել է  թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթը: Արդեն չորս տարուց ի վեր անցկացվող Red Bull Paper Wings մրցույթին մասնակցելու համար չորս մայրցամաքներում 46 հազարից ավելի թեկնածուներ նախնական մրցակցություն են անցկացրել, որի արդյունքում 80 երկիր ներկայացնող 200 մասնակից անցել է եզրափակիչ:

Հայերի չեմպիոնությանն անդրադարձած թուրքական «gercek gundem» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մասնակիցները մրցել են երեք կատեգորիաներում՝ ժամանակային ամենաերկար թռիչք, տարածքային ամենաերկար թռիչք և ակրոբատիկա:

Երկու օր տևած մրցումների արդյունքում, ըստ օդում երկար մնալու  չափանիշի, հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը՝ 14:36 ցուցանիշով: Ամենաերկար թռիչք կատեգորիայում՝ 53,2 մետր ցուցանիշով հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Իվանովը: Իսկ ակրոբատիկայի կատեգորիայում հաղթող է դարձել Լիբանանը ներկայացնող հայ մասնակից Ավետիս Չամիչյանը, որը մեծապես տպավորել է ժյուրիին՝ վաստակելով լիարժեք 50 միավոր:

Մրցույթի երեք թուրք մասնակիցներից միայն մեկը՝  Սելման Այդընն է քիչ թե շատ լավ արդյունք ցուցադրել՝ 46 մետր ցուցանիշով զբաղեցնելով 6-րդ տեղը տարածքային ամենաերկար թռիչքի մրցույթում: Նախկինում թղթե ինքնաթիռների մրցույթում սահմանված ամենաերկար  69 մետր և 29 վայրկյան ցուցանիշներով ռեկորդները նախորդ տարվա պես այս տարի էլ չի հաջողվել գերազանցել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան  27-րդ տեղում է
14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}