• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 00:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:30, 11 Մայիս 2015

Ցեղասպանությունը վերապրած որդեկորույս մայրերի հայերեն և թուրքերեն երգերը

Ցեղասպանությունը վերապրած որդեկորույս մայրերի  հայերեն և թուրքերեն երգերը

Մայիսի երկրորդ կիրակի օրը Թուրքիայում նշվում է մայրերի տոնը: Այս ավանդույթը սկզբնավորվել է ԱՄՆ-ում՝ 1914թ., այնուհետև տարածվել ողջ աշխարհում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթն այս առնչությամբ իր հարգանքի տուրքն է մատուցում հատկապես մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մայրերին, որոնց բաժին է ընկել այդ արհավիրքի ամենամեծ բեռն ու ամենածանր վիշտը: Այդ վիշտն իր արտացոլումն է գտել նաև երգերում: «Վերժինե Սվազլյան հիմնադրամի» կողմից գրանցված երգերի ու ողբերի մեջ կան և հայերեն, և թուրքերեն ստեղծագործություններ:

«Ակոսը» ներկայացնում է մասնավորապես որդեկորույս մայրերի  ցավն արտահայտող երգերը, որոնցից են «Urfa’nın Etrafı Dumanlı Dağlar» («Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ»), «Ben Yavrumu Özlerim» («Կարոտում եմ բալիկիս»), «Ah keşke doğmayaydım, yavrumun anası olmayaydım» («Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի»):

«Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ»
(1985թ գրանցվել է Հակոբ Գյուրջյանի կողմից)

Ուրֆայի շուրջ մի եղնիկ է շրջում,
Իր ձագին կորցրած, փնտրում է նրան,
Եղնիկ, իմ սիրտն էլ քոնի պես խոցված է,
Փնտրեցի, սակայն վերքիս դարման չգտա:
Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ,
Թույլ տվեք անցնեմ, մշուշոտ լեռներ,
Որդիս հեռվում է,
Լալիս, ճչում է:

«Կարոտում եմ բալիկիսս»
(Անիցա Թոքաթլյան, 1988թ)

Ոտքի կանգնեմ, մեջքիս գոտին չարձակեմ,
Զավակիս խոսքերը կրծքիցս թող չթափվեն:
Զավակիս խոսքերը՝ թույնից էլ դառը:
- Մի լար, մայրիկ, ես էլի կգամ,
Տասնհինգ օրվա մեջ երազիդ կգամ:

«Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի»
(Ազգանուշ Աբիկյան, 1986թ)

Երանի քար լինեի, սանդուղքի տակ լինեի,
Երբ որդիս ելներ-իջներ, նրա ոտքը համբուրեի:
Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանն  Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է
14:27, 20 հուն
Ստամբուլի օդանավակայանն Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է

Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ
19:05, 17 հուն
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
15:18, 17 հուն
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը
Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը

Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}