Մարզական14:05, 11 Մայիս 2015
Թղթե ինքնաթիռների համաշխարհային առաջնությունում հայերն առաջին տեղն են գրավել

Մայիսի 8-9-ին Ավստրիայում անցկացվել է թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթը: Արդեն չորս տարուց ի վեր անցկացվող Red Bull Paper Wings մրցույթին մասնակցելու համար չորս մայրցամաքներում 46 հազարից ավելի թեկնածուներ նախնական մրցակցություն են անցկացրել, որի արդյունքում 80 երկիր ներկայացնող 200 մասնակից անցել է եզրափակիչ:
Հայերի չեմպիոնությանն անդրադարձած թուրքական «gercek gundem» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մասնակիցները մրցել են երեք կատեգորիաներում՝ ժամանակային ամենաերկար թռիչք, տարածքային ամենաերկար թռիչք և ակրոբատիկա:
Երկու օր տևած մրցումների արդյունքում, ըստ օդում երկար մնալու չափանիշի, հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը՝ 14:36 ցուցանիշով: Ամենաերկար թռիչք կատեգորիայում՝ 53,2 մետր ցուցանիշով հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Իվանովը: Իսկ ակրոբատիկայի կատեգորիայում հաղթող է դարձել Լիբանանը ներկայացնող հայ մասնակից Ավետիս Չամիչյանը, որը մեծապես տպավորել է ժյուրիին՝ վաստակելով լիարժեք 50 միավոր:
Մրցույթի երեք թուրք մասնակիցներից միայն մեկը՝ Սելման Այդընն է քիչ թե շատ լավ արդյունք ցուցադրել՝ 46 մետր ցուցանիշով զբաղեցնելով 6-րդ տեղը տարածքային ամենաերկար թռիչքի մրցույթում: Նախկինում թղթե ինքնաթիռների մրցույթում սահմանված ամենաերկար 69 մետր և 29 վայրկյան ցուցանիշներով ռեկորդները նախորդ տարվա պես այս տարի էլ չի հաջողվել գերազանցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |