Հասարակական09:48, 11 Մայիս 2015
Թուրքիայում տեղադրվել է բջջային հեռախոսով սելֆի անող սուլթանի որդու արձան (լուսանկարներ)

Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրվել է բավականին ուշագրավ մի արձան: Քանդակը պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն, որը մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն: Սուլթանի որդին հեռախոսը դիմահար բռնած դիրքով է, կարծես թե փորձում է սելֆի (ինքնանկար) անել:
Այս մասին տեղեկացնող «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Ամասիայի փոխքաղաքապետ Օսման Աքբաշը պարզաբանում է տվել, թե տեղադրված արձանը կոնկրետ հասցեագրված չէ Օսմանյան կայսրության սուլթաններից որևէ մեկի որդուն անձնապես:
Արձանի լուսանկարը լայնորեն տարածվել է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանակներում, ինչպես նաև լրատվամիջոցներում:
Իսկ թե ինչու է արձանի համար ընտրվել Ամասիա քաղաքը, աղբյուրը պարզաբանում է, որովհետև Օսմանյան ժամանակաշրջանում նշյալ քաղաքը հայտնի է եղել որպես սուլթաններ տված քաղաք:
Փոխքաղաքապետ Աքբաշը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով արձանի կապակցությամբ միջոցառում կկազմակերպվի և գոհունակությամբ փաստել, որ արձանն արդեն արժանացել զբոսաշրջիկների և բազմաթիվ քաղաքացիների մեծ ուշադրությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |